Տոնդ շնորհավո՜ր կրթահամալիր։

Ուսումնական յուրաքանչյուր տարվա մեկնարկ մեր կրթահամալիրում առանձնահատուկ է։ Պատահականությունների չհավատալով, չեմ կարող նաև պատահականություն համարել այն, որ յուրաքանչյուր ուսումնական տարվա սկիզբը ուղեկցվում է մեր Տիար Բլեյանի ծննդյան տոնով։ Քանի որ ծնունդն ինքն իր իմաստով նոր կյանքի սկիզբ է, տիար Բլեյանը իր ծնունդով շատ ու շատ մանուկների ու պատանիների տալիս է նոր կյանք սկսելու հնարավորություն։ Ավելի զարգացած ու հետաքրքիր, ավելի մոբիլ ու ստեղծական կյանք սկսելու հնարավորություն, հենց մեր կրթահամալիրում։ Եվ դա դժվար չէ, ընդամենը հարկավոր է վերցնել հեծանիվը ու գնալ Բանգլադեշ 🙂 🙂 🙂 :

Երջանիկ եմ համարում այն մարդուն, ով գեթ մեկ անգամ հնարավորություն է ունեցել շփվելու Աշոտ Բլեյան մարդ,ուսուցիչ,ընկեր,բարեկամ տեսակի հետ։ Վստահ եմ, որ թեկուզ մի քանի րոպե շփումից, բավականին գիտելիք ու հմտություններ կարող են ձեռք բերել նրանք, ովքեր իսկապես ուզում են դա։

Տոնդ շնորհավոր կրթահամալիր։ Երջանիկ ես, որ ունես կյանքով լիքը, միշտ հետաքրքիր ու միշտ նորարար Տիար Բլեյան։ Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Տիար, ձեր ու մեր տոնի առիթով։

 

 

2 4_18 11390141_950098661709187_4002060604975085288_n 13230060_1137589849626733_2194012487000192772_n 10403546_737978296254559_1807021395024013053_n_0

Categories: Uncategorized | Թողնել մեկնաբանություն

«Ցտեսություն, ցնծություն» նախագիծը և հետոն

Շատ սպասված մայիսի 27 էր: Այդ օրվան սպասում էինք շատերս, անկախ նրանից, թե ինչպես ենք տեսնում մեր հետագան` կրթահամալիրն ավարտելուց հետո: Օրը խորհրդանշական է յուրաքանչյուր շրջանավարտի համար: Թվում է թե մեր մարմարյա սրահն է, մեր դասավանդողներն ու ծնողները, մեր տիարը, պետք է, որ սովորական ընդհանուր պարապմունք անենք, բայց չէ, հուզմունք կար, ամեն ինչ շատ լավ, ուրախ անելու մեծ ցանկություն: «Ցտեսություն, ցնծություն» նախագիծը, որը գրեթե երեք ամիս մեր կյանքի նոր հետաքրքրությունն էր դարձել, հանգուցալուծվեց մայիսի 27-ին՝ Մարմարյա սրահում: Մի քանի ամսվա հանրակրթական պարի, երգչախմբի, տեխնոլոգիայի մեր դասերը հանրային ներկայացնելու ժամանակն էր:Կարծում եմ, ստացվեց: Բոլորը գոհ էին, ոգևորված, դե սեբաստացիական «Վերջին զանգ»-ը հենց այդպիսին է: «Ցտեսություն, ցնծություն» նախագծից հետո մեր խումբը Լիլիթ Առաքելյանի, Լուիզա Քեշիշյանի և Մարգարիտ Սարգսյանի հետ միասին ուղևորվեց դեպի Ծաղկաձոր։ Բարձունքներ հաղթահարելով, երգելով, պարելով, խաղալով ու միասին Ծաղկածորի փողոցներով զբոսնելով, հիասքանչ օրեր ունեցանք։ Ռեստորանային, քեֆային վիճակներից որոշեցինք խուսափել ու «Վերջին զանգ»-ը անց կացնել սեբաստացուն վայել կերպով։ Թեղենիսի բարձունքը այլևս հաղթահարելի է Սեբաստացու կողմից։ Այս 2 օրվա ընթացքում հասցրեցինք լինել նաև Կեչառիսի վանական համալիրում, ինչպես նաև Սբ․ Նշան և Սբ Հովհաննես եկեղեցիներում։ Իհարկե ճամփորդությունները մեր ուսումնառության տարիներին շատ շատ են եղել, բայց այս մեկը իր ձևով, հավեսով բոլորովին այլ է:

Categories: Uncategorized | Թողնել մեկնաբանություն

Ցտեսություն (Մինչ նոր հանդիպում) կրթահամալիր

pizap.com14606269849751

Ամեն բան մի օր վերջանում է։ Վերջանում է, բայց միայն օրենքով ու փաստացի։ Հոգով երբեք լավ բանը վերջ չունի, միշտ մնում է ու հիշվում։ Կրթահամալիրում արդեն 3 տարի է ինչ սովորում եմ։ Արդեն շրջանավարտ եմ, սակայն համոզված եմ, որ կրթահամալիրի հետ կապը երբեք չի ընդհատվի։

Այս 3 տարիների ընթացքում, այս կրթահամալիրը ինձ տվել է ավելին, քան ես պատկերացնում էի մինչև այստեղ գալը։ Կրթահամալիրը տալիս է ավելին քան գիտելիքն է՝ մտքի ճկունություն, ազատ մտածելու ու կողմնորոշվելու ունակություն, ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն և այլ շատ կարևոր մարդկային հատկանիշներ։ Կրթահամալիրը իր ոչ սովետական և ոչ «քառակուսի» ֆորմատով, ապահովում է  սովորողի ինքնուրույնության պահպանումն ու զարգացումը։

Հենց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ես ձեռք բերեցի 2 կարևոր բան իմ ապագայի համար՝ մասնագիտական կողմնորոշում, ինչի համար շնորհակալ եմ Քնարիկ Ներսիսյանին։ Այստեղ բացահայտեցի իմ վոկալ տվյալներն ու զարգացրեցի այն, ինչի համար շնորհակալ եմ Լուիզա Քեշիշյանին, Մերի Առաքելյանին, Լիլիթ Առաքելյանին։

Կրթահամալիրում ամենամեծ ձեռքբերումներիցս էր Art TV-ի հիմնադրումը, երկու ընկերներիս հետ՝ Հայկ Դարբինյանի և Դավիթ Խալաթյանի։Art TV-ի շնորհիվ իրականացան իմ մի քանի երազանքներ։ Փորձեցի ինձ հաղորդավարության մեջ, ունեցա հեղինակային հաղորդումներ։

Շնորհակալ եմ Աշոտ Բլեյանից, որ սովորողներին այդքան սիրում է ու չի խնայում ոչինչ, յուրաքանչյուրի ազատ մտածողություններին ու մտքերին սատար կանգնելու համար։

Մի խոսքով այսպես կարող եմ շատ երկար գրել, թե ինչ տվեց ինձ կրթահամալիրը։ Սակայն ավելի լավ է ուղղակի հիշել, շնորհակալ լինել ու հետագա քայլերով ապացուցել, որ գնահատում ենք կրթահամալիրի դերը մեր կյանքում։

Ցտեսություն կրթահամալիր։

Կրթահամալիրյան հիշողություններ։

This slideshow requires JavaScript.

Categories: Uncategorized | Թողնել մեկնաբանություն

Ես Նախագահի մրցանակի հավակնորդ եմ․

Ես Սուրեն Պողոսյանն եմ։ 16 տարեկան եմ։ Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցի, 11-2 դասարանում՝ թատրոնի խմբում։ Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի հավակնորդ եմ։

Արդեն երկու տարի սովորում եմ «Մխիթար Սեբաստցի» կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցում։ Այս երկու տարվա ընթացքում շատ նոր բաներ սովորեցի կրթահամալիրում։ Թատրոնի ակումբում սովորելով՝ ես արդեն կարողանում եմ ինքս երևակայել, հետո երևակայությամբ կենդանացնել իրերը, երաժշտությունը։ Ես կարողանում եմ տարբերել բեմական կեղծիքը իրական և անկեղծ բեմական խաղից։ Կարողանում եմ ճիշտ և ազատ շարադրել մտքերս և արտահայտել դրանք գեղարվեստորեն։ Կրթահամալիրում կատարածս ամենակարևոր գործերից մեկը իմ առաջին մոնոներկայացումն է եղել՝ «Ուրիշի միտքն իմ մտքում, կամ պարզապես նվեր»։ Ֆիլմը ստեղծվել է Ավագ դպրոց-վարժարանի սովորող Սոնա Գրիգորյանի ստեղծագործության մոտիվներով։

IMG_0974IMG_1005 IMG_0995

Ուսմանս տարիների ընթացքում ես հասցրեցի նաև խաղալ անխոս պիես։ Այս ոճում ես վաղուց եմ ցանկացել խաղալ։ Վերջապես երազանքս իրականացավ։ Ջեյմս Սոնդերսի «Պատից այն կողմ» պիեսում խաղացի։ Ի դեպ, սա իմ առաջին ներկայացումն էր կրթահամալիրում։

IMG_0539 IMG_0519 IMG_0511

Թատրոնի խմբում ինձ գրավեց նաև այն, որ այստեղ օգտագործվում են սովորողի բոլոր ունակությունները։ Մեր ակումբի ղեկավար Քնարիկ Ներսիսյանը շատ փորձեց, որպեսզի համատեղի իմ երգելու ունակությունը թատրոնի հետ։ Հուսով եմ, որ շուտով կստանանք այն արդյունքը, ինչ պատկերացնում ենք։

Մինչ կրթահամալիր գալը, երգում էի ուղղակի ինձ համար, սակայն կրթական այս ազատ ու ստեղծագործ մթնոլորտն իմ մեջ առաջացրեց ցանկություն՝ ավելի խորացված զբաղվելու երգով։ Նախ, ես ընդունվեցի կրթահամալիրի «Սեբաստացիներ» պատանեկան երգչախումբ, որից հետո իմ մեջ ավելի մեծացավ երգելու ցանկությունը, և կատարվեց մի հրաշք՝ ես ընդունվեցի «Պրոմենադ» վոկալ խումբ։ Այս ամենին էլ հաջորդեց իմ մենահամերգը, որը տեղի ունեցավ ապրիլի 3-ին, կրթահամալիրի «Մեդիակենտրոնում»։

961621_708052425972864_27504353_n.jpgIMG_083810557377_614388688662032_491223789405467428_n

Կրթահամալիրում մասնակցել եմ բազմաթիվ թատերական նախագծերի՝

«Ընթերցում ենք Ռուսթավելի», «Սեր», «Ձոն» և այլն։ Մասնակցել եմ նաև հեռուստաթատրոնի, գրքի տոնին նվիրված միջոցառումներին, ամանորյա «Ծննդյան գիշերվա հրաշքը» ներկայացմանը, «Էդիթ պրինտ» հրատարակչության «Աշխարհի իմաստուն հեքիաթները» գրքի շնորհանդեսին և այլն։ Մասնակցել եմ նաև «Մեկ քառակուսի մետր» միջազգային թատերական փառատոնին, որտեղ ներկայացնելով «Ֆիրսի Մահը» ներկայացումը, ստացանք «Լավագույն գրական հիմք» անվանակարգի հաղթողի կոչումը։

Կրթահամալիրում կատարածս կարևոր գործերից մեկն այն էր, որ ընկերներիս հետ ստեղծեցինք Գեղարվեստի ավագ դպրոցի առցանց հեռուստաընկերությունը՝ Արտ թիվին։ Արտ թիվիի ստեղծման օրվանից, բուռն աշխատանքների շնորհիվ, ունեցանք մեր հեռուստացանկը։ Ունեցանք մի քանի հաղորդումներ, որոնք միանգամից սիրվեցին ու գտան իրենց ուրույն տեղը առցանց հեռուստահաղորդումների շարքում։

10385177_676717992399454_2087077716_n 1781647_397657813714277_705254042_n

Այս ամենից զատ, սիրելով առողջ ապրելակերպը, զբաղվում եմ նաև սպորտով՝ ջրագնդակով։ Այս սպորտաձևում էլ ունեմ մեծ հաջողություններ։ Մասնակցել եմ բազմաթիվ մրցաշարերի և հուշամրցաշարերի, ու զբաղեցրել բարձր հորիզոնականներ։

IMG_0585IMG_0595IMG_0587 IMG_0623 IMG_0625 IMG_0627

IMG_0582 IMG_0591

Նկարահանվել եմ նաև «Շողակաթ» հեռուստաընկերության «Ճամփաներ» ֆիլմաշարերի նկարահանումներին և խաղացել եմ գլխավոր դերեր։ Մասնակցել եմ «Հայ ասպետ» ինտելեկտուալ խաղին և հասել մինչև կիսաեզրափակիչ փուլ։

dsc07936 (1) dsc07902 dsc07934

Այսպիսով ես ունեմ շատ բուռն կրթական կյանք և շարունակելու եմ նույն կերպ։

Ավարտելով պատումս ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ կրթահամալիրին, որը խթան հանդիսացավ իմ հաջողություններին։ Ես իմ կրթահամալիրիը շատ եմ սիրում։ ։)

Categories: Uncategorized | Թողնել մեկնաբանություն

Վերջապես․․․․

Երկար սպասված մենահամերգիս տեսագրությունը, բոլոր նրանց համար, ովքեր ներկա չէին։ Վայելեք ու գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններում։

Categories: Uncategorized | Թողնել մեկնաբանություն

Հրավիրում եմ․․․

Հրավիրում եմ բոլորին իմ առաջին մենահամերգին։ Ապրիլի 3, ժամը 19։00, մեդիակենտրոն։ Կլինեն բոլորի կողմից սիրված երգեր։ Սպասվում են անակնկալներ։ Առաջին քայլերս սկսում եմ կրթահամալիրից։

10557377_614388688662032_491223789405467428_n

Categories: Uncategorized | Թողնել մեկնաբանություն

Ամփոփում ենք Թումանյանական օրերը։

Նրա կախարդական գրիչը ուր դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը-լինի առակ թե քառյակ, հեքիաթ թե պատմվածք, հովվերգություն թե վիպերգություն: Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար:

Ավետիք Իսահակյան

Թումանյանը այն գրողներից է , որին միշտ կարող ես անդրադառնալ, հաստատ իմանալով, որ խոսելու բան դեռ շատ կա։ Այսպես էլ ևս մեկ անգամ փետրվարի 16-ին կրթահամալիրում սկսեցինք Թումանյանական օրերը։ Օրերը անցան շատ հագեցած ու ուրախ։ Սովորեցինք շատ քառյակներ, բանաստեղծություններ, ուսումնասիրեցինք Թումանյան։ Ուսումնասիրեցինք նաև Թումանյան փողոցի հին ու նոր տեսքը։

11 10974472_429723457195588_4884589799891187866_o 10991593_429724647195469_7067573855134936391_o 10997473_429724337195500_1176429539680985591_o

Եվ ամենակարևորը եղանք Թումանյանի թանգարանում, թարձրեցինք թանգարանը կրթահամալիրի մի հատված ու ցուցադրեցինք այն ամենը ինչ ունի կրթահամալիրը։ Երգ, պար, ասմունք և իհարկե սեբաստացիներ։ Ստեղծեցինք այնպիսի մթնոլորտ, որ թանգարանը դառավ մեր կրթահամալիր-տան նման։

11009005_775119282575392_1625512604_n IMG_0815 IMG_0819 IMG_0838 img_3004

Անհամբեր սպասում ենք մյուս Թումանյանական օրերին , որպեսզի նորից ներթափանցենք Թումանյան հանճարի աշխարհ։

Categories: Uncategorized | Թողնել մեկնաբանություն

Բարի ունկնդրում!!!!

Այս էջում կարող եք հետևել իմ երաժշտական գործունեությանը։ Գրանցվեք իմՅութուբյան էջում։ Բարի ունկնդրում!!!!

Categories: Uncategorized | Թողնել մեկնաբանություն

Ես կարողանում եմ

Ես Սուրեն Պողոսյանն եմ։ 16 տարեկան եմ։ Արդեն երկու տարի է՝ սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցի 11-2 դասարանում՝ թատրոնի խմբում։

Իմ բլոգը։

Այս երկու տարվա ընթացքում շատ նոր բաներ սովորեցի կրթահամալիրից։ Թատրոնի ակումբում սովորելով` ես արդեն կարողացել եմ զարգացնել երևակայությունս, հետո երևակայությանս հիման վրա կենդանացնել իրերը, երաժշտությունը։ Ճիշտ, անկեղծ խաղը կարողանում եմ հասկանալ ու գնահատել : Կարողանում եմ ճիշտ և ազատ շարադրել մտքերս, հարկ եղած դեպքում ՝  արտահայտել դրանք գեղարվեստորեն։ Կրթահամալիրում կատարածս կարևոր գործերից մեկը իմ և ընկերներիս կողմից Արտ թիվիի ստեղծումն էր։

Այս տարի թատրոնի խմբի հետ միասին մասնակցել եմ միջազգային «Մեկ քառակուսի մետր» թատերական փառատոնին և ստացել լավագույն գրական հիմք անվանակարգի հաղթողի կոչումը։

Կարևոր փաստ եմ համարում նաև այն, որ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կրթահամալիրի 25 ամյակին նվիրված «Գեղարվեստը կրթահամալիրում» միջոցառման հաղորդավարի պաշտոնը վստահվեց ինձ և իմ շատ սիրելի ղեկավար Քնարիկ Ներսիսյանին։

Համերգից հետո , որպես կրթահամալիրի ներկայացուցիչ Քնարիկ Ներսիսյանի և Վիկտորիա Մարկոսյանի հետ հյուրընկալվեցի Հանրային հեռուստաընկերության «Առավոտ Լուսո» հաղորդման տաղավար։

Այս տարի ես ունեցել եմ հաջողություններ ոչ միայն կրթահամալիրում։ Ջրագնդակի թմով մասնակցել եմ «Գյումրու քաղաքապետի գամաթ 2014» միջազգային մրցաշարին և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը։

Կրթահամալիրում ընկերներիս հետ միասին իրականացրեցինք մի այնպիսի նախագիծ,որը նախադեպը չունեցող էր։ Մենք իրականացրեցինք «Ամանորը Արտ թիվիում» նախագիծը, որին մասնակցեցին կրթահամալիրի բոլոր ակումբները։ Միջոցառման ընթացքում հյուրերն ունկնդրեցին կրթահամալիրում արդեն շատ սիրված երգողների կատարումները, եղան անակնկալ կատարումներ, ինչպես նաև Արտ թիվին հանձնեց տարվա լավագույն ակումբներին մրցանակներ ըստ անվանակարգերի։ Այս ամենը տեսագրվեց և Ամանորի գիշերը ժամը 00։00-ին Արտթիվին պատրաստ էր դիմավորել Ամանորը իր հավատարիմ հեռուստադիտողի հետ։

Արդեն 2015 թվականին լուսաբանել եմ կրթահամալիրյան կարևոր իրադարձություններ՝ Սուրբ Ծնունդը կրթահամալիրում, Ասուլիսներ։ Ինչպես նաև արդեն ընկերներիս հետ միասին կրթահամալիրում սկսել ենք նոր նախագիծ։ Նախագիծը կոչվում է New Start, այսինքն նոր սկիզբ այն մարդկանց համար , ովքեր հեռու են երգելուց, բայց նախագծի ընթացքում դուետ կազմելով երաժշտական լաբորատորիայի երգիչների հետ կփորձեն սովորել երգել շատ կարճ ժամանակում։

Categories: Uncategorized | Թողնել մեկնաբանություն

«Մեկ քառակուսի մետր» 1-ին մրցութային օր

Երեկ «Մեկ քառակուսի մետր» փառատոնի առաջին մրցութային օրն էր։ Բոլոր ներկայացումներին նեկա էինք նաև մենք։ Հետաքրքիր ներկայացումներ, ու հետաքրքիր ժամանակ։ Իսկ այսօր արդեն մենք կներկայանանք հանդիսատեսին «Ֆիրսի մահը» ներկայացումով։ Հրավիրում ենք բոլորին ժամը 20։30,ՆՓԱԿ։

IMG_0985

Categories: Uncategorized | Թողնել մեկնաբանություն

Create a free website or blog at WordPress.com.